Այն մարդիկ, ովքեր պետական կառույցներում օպիտիմլացման արդյունքում կմնան առանց աշխատանքի, կգտնեն նոր հնարավորություն՝ մասնավոր հատվածում իրենց դրսևորելու, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Դիտարկմանը, թե շուկան շատ փոքր է ու այնպես չէ, որ բոլորը կարող են բիզնեսով զբաղվել, նախարարն արձագանքեց. «Շուկան այնպիսի բան է, որ մասնագիտությունների որոշակի պահանջարկ է թելադրում, բոլորը, ովքեր հասկանում են շուկայի պահանջը, կարող են որոշակի ջանք գործադրել, վերաորակավորվել»:
Նրա խոսքով՝ պետք է ավելի շատ մտածել ցանկության, քան այն ֆինանսական միջոցների մասին, որոնք անհրաժեշտ են մարդուն վերաորակավորվելու համար։