fbpx
Աշխարհ

Պոմպեոն Իրանի դեմ ավելի խիստ սահմանափակումների կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի դեմ ավելի խիստ սահմանափակումների կոչ է արել՝ նրա հրթիռային ծրագիրը զսպելու համար:

«Իրանի կողմից հրթիռների վերջին արձակումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործարքը չի խոչընդոտում Իրանի հրթիռային ծրագրին: Իրանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին մարտահրավեր է նետում՝ զարգացնելով բալիստիկ հրթիռների իր հնարավորությունները: Մենք պետք է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումները՝ Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու համար»,- նշել է Պոմպեոն Twitter-ի իր միկրոբլոգում:

Պոմպեոն հունվարին հայտարարել էր, որ Իրանը փորձում է մեծացնել իր հրթիռային ներուժը, որն իբր սպառնում է Եվրոպային և Մերձավոր Արևելքին:

Ավելի ուշ Իրանում ներկայացրել էին «Խովեյզե» կոչվող «հող-հող» դասի թեւավոր հրթիռը, որը կարող է կարճ ժամանակում արձակման պատրաստվել և աչքի է ընկնում է «մեծ արդյունավետությամբ»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ