fbpx
Առողջապահություն

Օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար. Արսեն Թորոսյան

Հանրության համար նոր քննարկումների առիթ դարձավ Օրերս հայտնի դարձած այն լուրը, թե Հայաստանում 2020 թվականին մասնավոր ընկերությունները 2 դիակիզարան կբացեն: Մի մասը քննադատեցին, թե դիակներն այրելը հակաքրիստոնեական է, շատերն էլ մտահոգություն հայտնեցին օր օրի մեծացող գերեզմանոցների մասին:

Այս մասին իր կարծիքը հայտնեց նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով իր Ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այս հարցի շուրջ: Նա կարևորել էր երկրում դիակիզարանների կառուցումը և նշել, որ օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար:

«Ունեցել ենք դեպք, երբ տներին մոտ կառուցված գերեզմանները տարբեր տեղումների պատճառով քայքայվել են, ամբողջ զանգվածները դուրս են եկել»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ ինչքան հնարավոր է, անհրաժեշտ է սանիտարական նորմերը պահպանել, իսկ մեզ մոտ գերեզմաններ կան, որոնք տներին շատ մոտ են, դա արդեն վտանգավոր է:

Թորոսյանի կարծիքով՝ դիակիզարանների կառուցումը կարևոր է ոչ միայն սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, այլև հանրային նշանակության հողերի տնտեսման առումով, որպեսզի դրանք հնարավորինս էֆեկտիվ օգտագործվեն: Խնդրի հետ կապված, ըստ նրա, նախարարությունը համայնքներից բազմաթիվ դիմումներ է ստանում, մտահոգված քաղաքացիները հարցնում են, թե ինչպես լուծել տների մոտ գերեզմանների առկայության խնդիրը, միգուցե հանգուցյալներին ուրիշ տեղ հուղարկավորեն, որ տներին այդքան մոտ չլինեն և վտանգ չներկայացնեն:

«Հասունացել է այն պահը, որ Հայաստանում պետք է լինեն դիակիզարաններ, և այդտեղ որևէ հակամարդկային կամ հակակրոնական բան չկա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Եվրոպայի ամենակրոնացված երկրում՝ Լեհաստանում, նման բան կա, և իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում դիակիզարան ունենալու մեջ, նույնն էլ Ռուսաստանում և Ուկրաինայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ