Օրավարձով աշխատողներն օրնիբուն բարիք են ստեղծել և պետություն պետք է նրանց կենսական նշանակության ծախսը հոգա:
Բազմաթիվ նամակներ ենք ստանում մեր օգտատերերից, որոնք աշխատում են օրավարձով, ինչպես նաև քաղաքացիներից ենք քննադատություններ լսում, որ պետությունը չի հոգում բոլորի խնդիրներն պարետային ժամի պայմաններում: Նրանք պետության օգնության կարիքն ունեն: Նրանց մեծ մասը աշխատանքային պայմանագիր չունի: Դա ոչ միայն և ոչ այնքան կարող է հարկերից խուսափելու միջոց է, այլ տեխնիկապես ժամանակատար գործընթաց, ոմանց համար էլ չիմացության հետևանք:
Հիմա հրաշալի կլինի, որ կառավարությունը նրանց հաշվառի: Սա պետության համար լավ ժամանակ է՝ կենսական պահանջմունքները բավարարելու համար գումար հատկացնի, որի հիման վրա հաշվառի բոլոր չգրանցված աշխատողներին և գործազուրկներին: Մի թերթիկ էլ սրա համար լրացնեն վատ չի լինի: Հետագայի համար, անհրաժեշտություն կլինի հեշտացված մեխանիզմ առաջարկել՝ գրանցելու իրենց կատարած աշխատանքները: Մի մոռացեք, որ նրանք ևս ՀՀ քաղաքացիներ են, որոնք օրնիբուն աշխատել են և բարիք են ստեղծել Հայաստանում: Նրանք ու նրանց սերունդները ծառայել, ծառայում ու ծառայելու է հայրենիքին:
Այլ կերպ ասեմ՝ նույնիսկ պետական հանցագործների համար է հոգ տանում պետությունը, ուր մնաց անգործների և գործազուրկների համար հրաժարվի հոգ տանել, այն էլ արտակարգ դրության պայմաներում:
Հուսամ, որ Կառավարությունն ականջալուր կլինի:
Առողջություն բոլորիդ
ի խորոց սրտի
Նարեկ Այվազյան
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3866526866692512
