fbpx
Մշակույթ

«Օսկարի» հանձնման արարողությունը կարող Է տեղի ունենալ առանց հիմնական հանդիսավարի

Կատակերգակ դերասան Քևին Հարթի հրաժարումը «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողության հանդիսավարի դերից Կինոարվեստների ամերիկյան ակադեմիային հարկադրում Է քննարկել տարբերակ, որի դեպքում արարողության ժամանակ հիմնական վարող ընդհանրապես չլինի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին այս մասին հայտնել Է Variety հանդեսը:

Անցյալ շաբաթ Հարթը Twitter-ում հայտնել Է, որ որոշել Է հրաժարվել «Օսկարի» հանձնման արարողության հանդիսավարի դերից: Այդ հայտարարությունն անակնկալի Է բերել կազմակերպիչներին, գրում Է հանդեսը, քանի որ ո՛չ Կինոարվեստների ամերիկյան ակադեմայի ղեկավարությունը, ո՛չ Էլ ABC հեռուստաընկերության ղեկավարությունը նման հնարավորություն նկատի չեն ունեցել: Variety-ի տվյալներով՝ տարբերակներից մեկն այն Է, որ ընդհանրապես բավարարվեն առանց արարողության հիմնական վարողի, իսկ դրա փոխարեն բեմ հրավիրեն մի մեծ խումբ հայտնի գործիչների, որոնք ելույթ կունենան հերթականությամբ: Աղբյուրներից մեկն այդ տարբերակն անվանել Է «խմբային մենախոսություն»: «Օսկարի» հանձնման 91-րդ արարողությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Dolby Theatre-ում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ