Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նկարում պատկերված է մահվան համակենտրոնացման ճամբար Օսվենցիմում նացիստների դեմ ապստամբությունների խորհրդանիշներից մեկը՝ հրեա կալանավոր Ռոզա Ռոբոթը:
Նա այն քչերից էր, ով, հրեա լինելով, կարողացել էր խուսափել գազախցիկներից և օգտագործվել էր որպես աշխատուժ: 1942թ. նա, հայտնվելով Օսվենցիմ-Բերքինաույում, արդեն 1943թ. սկսած ճամբարում գործող գաղտնի դիմադրության անդամներից էր:
1944թ. հոկտեմբերին Օսվենցիմի կալանավորները կազմակերպեցին ամենամեծ ապստամբությունը, որի ժամանակ պայթեցվեց ճամբարի վառարաններից մեկը և գազախցիկներից մեկը: Ապստամբությունը արյան մեջ խեղդվեց:
Հետագայում պարզ դարձավ, որ կալանավորներին օգնել է Ռոզա Ռոբոթը իր 3 ընկերուհիների հետ միասին: Նրանք կարողացել էին ճամբարում գործող զենքի գործարանից գաղտնի կերպով վառոդ տրամադրել ապստամբներին: Իմանալով դա՝ նացիստները ձերբակալեցին նրանց և դիմեցին խոշտանգումների, որպեսզի գաղտնի դիմադրության անդամների տվյալները իմանան: Սակայն ապարդյուն:
1945թ. հունվարի 6-ին բոլոր 4 կանայք՝ Ռոզա Ռոբոթը, Էլլա Գերթները, Ռեգինա Շաֆիրշթայնը, Էսթեր Վայսբլումը կախաղան բարձրացվեցին ճամբարի կանանց հատվածում:
Այս կանայք մինչև այժմ էլ համարվում են Օսվենցիմում դիմադրողական շարժման խորհրդանիշներից»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2462616867120906&set=a.501083209940958&type=3&theater
