Մահացել է 20-ամյա Թուրքիայի քաղաքացին, որը հոկտեմբերի 19-ին հրազենային վերքեր է ստացել Բաթումում: Այդ մասին, հաղորդել է «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերությունը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, երիտասարդին, որը գտնվում էր Բաթումի բուլվարի մուտքի մերձակայքի ռեստորանում, 19 անգամ կրակել են ինքնաձիգից: Նա վերքեր է ստացել գլխի, կրծքի շրջանում: Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են ամբողջ գիշեր: Եվս երեք մարդ, այդ թվում՝ մեկ կին, վերքեր են ստացել, ենթադրաբար, կրակոցների հետևանքով կոտրված պատուհանի ապակու բեկորներից: Նրանց շուտով դուրս են գրել կլինիկայից: Ականատեսների խոսքով՝ տղամարդուն կրակել են մեքենայից: Թե ինչն է դարձել Բաթումում հրաձգության պատճառը, առայժմ հայտնի չէ: Տեղում մինչև ուշ գիշեր աշխատել են քրեագետ փորձագետները, հաղորդել է Sputnik-ը: