ՕՏՈւ-ն գերձայնային զենքով նոր ինքնաթիռներ կստանա

Գերձայնային զենքով նոր ինքնաթիռները Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) ավիացիոն զորամասերին կմատակարարվեն հաջորդ տարի: Այս մասին հայտնել է ՕՏՈւ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Յուդինը հայտնել Է «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում:

«Հաջորդ տարին ՕՏՈւ-ի ավիացիոն զորամասերում հայտարարվել Է թռիչքի նախապատրաստման տարի, իսկ հակաօդային, հակահրթիռային պաշտպանության եւ տիեզերական զորքերի համար՝ մարտական հերթապահության տարի: Նաեւ այնտեղ պետք Է մարտական հերթապահության դրվեն ՍՌՀՏ-ի (սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի) հեռանկարային նմուշները, այդ թվում նաեւ՝ գերձայնային զենքով»,-ասել Է նա:

Յուդինը ճշտել Է, որ 2022 թվականին պետական պաշտպանական պատվերի շրջանակներում պլանավորվում Է գնել սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի հիմնական նմուշների ավելի քան 200 միավոր: Ավելի վաղ հաղորդվել Է, որ 2024 թվականի վերջին, պլանի համաձայն, ՕՏՈւ-ն կստանա հինգերորդ սերնդի 22 Սու-57 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, իսկ մինչեւ 2028 թվականը դրանց թիվը Զինված ուժերում կհասցվի 76-ի:

Այժմ Ռուսաստանը աշխարհում միակ երկիրն Է հանդիսանում մարտական հերթապահության կանգնած կամ բարձր աստիճանի պատրաստության մեջ գտնվող գերձայնային հրթիռներով:

Ամենաթարմ