Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդը նշել է իր կարծիքով 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստին։
Հալանդի խոսքերը փոխանցում է Sky Sport-ը։
Նա նշել է, որ իր կարծիքով Ռոբերտ Լևանդովսկին է լավագույնը։
Հալանդի խոսքով՝ Մեսսին ու Բենզեման նույնպես հիանալի էին, այսպիսով՝ նրանք կկիսեն 2-րդ և 3-րդ տեղերը։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին FIFA-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, իսկ Մեսսին ստացել է «Ոսկե գնդակը»։