fbpx
Երևան

Ո՞վ է թույլ տվել «Սանիթեքին» մեր քաղաքը հասցնել այս վիճակին. Հայկ Հովհաննիսյան

Օգոստոսի 5-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը ասաց, որ երեկ Դավթաշեն վարչական շրջանում «Սանիթեքին» դուրս են «շպրտել»՝ առանց իրավական գործընթաց սկսելու, առանց բանակցելու, ինչը դուր չի եկել «Սանիթեքին»

«Երբ քաղաքապետարանը, որպես օգնություն, բերեց աղբամաններն ու մեքենաները, դրանք որպես օգնություն էին ներկայացվում, «Սանիթեքը» չէր հակադարձում, չէր ասում՝ պետք չէ, բայց «Սանիթեքին» երեկ դե ֆակտո վռնդել եք Դավթաշենից՝ առանց պայմանագրի լուծարման, առանց իրավական գործընթաց սկսելու, առանց նրանց համաձայնության:

«Սանիթեքը» դե յուրե այդ վարչական շրջանի աղբահանության կատարող հիմնարկն է, բայց աղբամանները հավաքել են, ասել են՝ «արի տար Զեյթուն, որովհետև էնտեղ ավելի վատ վիճակ է»: Ինքը՝ «Սանիթեքը», դրան դեմ էր, ասում էր՝ ո՞վ ա թույլ տվել տեղաշարժել՝ առանց իմ համաձայնության»,- ասաց Մարկոս Հարությունյանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը հակադարձեց՝ ասելով՝ իսկ ո՞վ է թույլ տվել «Սանիթեքին» մեր քաղաքը հասցնել այս վիճակին:

«Մինչ համայնքային հիմնարկը լրիվ զինված կլինի աղբամաններով ու մեքենաներով, արդեն համայնքային հիմնարկը երբ սկսի աշխատել ամբողջական ծավալով, կարելի է անցնել իրավական գործընթացի»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ