Չեմ բացառում, որ Իբրահիմովիչը կարող է ավարտել կարիերան։ Այս մասին ասել է շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան՝ խոսելով ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Ոչ ոք չի ասել, որ Իբրահիմովիչը անպայման վերադառնալու է Ա սերիա։ Ո՞վ գիտի, թե որ ակումբն է նա ընտրելու։ Մենք բոլորս ազատ մարդիկ ենք։
Ինչ վերաբերում է կարիերան ավարտելու հավանականության մասին, ապա չեմ պատրաստվում բացառել։ Բայց և կարծում եմ, որ Իբրահիմովիչը շատ լավն է հիմա, ու դա հավանաբար դեռ տեղի չի ունենա»,-ասել է Ռայոլան։ Այս մասին հաղորդում է Gazetta dello Sport-ը։
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Իբրահիմովիչը վերադառնում է «Միլան»։