Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ Լաուտարո Մարտինեսը պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
Լաուտարոն Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բոլիվիայի դեմ խաղում (6-0) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց: Նա դարձավ Ամերիկայի գավաթի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ եզրափակչում խփելով հաղթական գոլը։
Լաուտարոն բոլորից ավելի է արժանի «Ոսկե գնդակին», — մեջբերում է Մեսսիին La Gazzetta dello Sport-ը։