fbpx
Ընտրանի

Ովքե՞ր են մեղավորները զոհվածների դիերի հետ կատարվածի համար

zincarayox

Մայիսի 31-ին Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ։ Բոլորին էր հուզել այդ ահասարսուռ բոթը։ Դեպքին անդրադարձան շատ կողմերից և շատ մարդիկ։

Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները շատ կտրուկ արձագանք տվեցին և փակել էին Հերացի պողոտան՝ ի նշան բողոքի, և իրենց պահանջներն էին ներկայացնում պատկան մարմիններին։ Իրողության փաստն ինքնին խոսում է ընդհանուր պետական համակարգի թուլացած և անարդյունավետ գործելու մասին։ Կարելի է ընդգծել, որ թուլությունները և դեպքերին արձագանքնելու կարողություններն ավելի են նվազել՝ կապված երկրում տիրող քաղաքական ճգնաժամի հետ, որն էլ ուղիղ կապված է արցախյան պատերազմի հետևանքների հետ։ Միգուցե այս ամենը շատ ջուր քաշի՝ հաշվի առնելով, որ նման անթույլատրելի երևույթը բացահայտվում է հենց նախընտրական փուլում։

Այս պահին փորձաքննություն չանցած մասունքներ չկան․ ԱՆ

Ոմանք այս եղելությունը անմիջապես կապեցին գործող իշխանությունների հետ և վերագրում էին միայն նրանց։ Նույնիսկ որոշ քաղաքական շրջանակներ ու հայտնի դեմքեր անեցքների ու հայհոյանքի տարափ էին տեղում իշխող ուժի և ղեկավարի հասցեին։ Այդ շրջանակների գործելաոճը այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ բացահայտումը կարծես սաբոտաժ լինի, ինչպես սիրում են իշխանություններն ասել։ Բայց արդյո՞ք դա սաբոտաժ էր և ո՞վ կգնար նման սատանայական արարքի։

Զգուշավոր վարվելով այսպիսի թեմայի հետ՝ հապշտապ եզրակացություններ անելը կարող է աններելի հետևանքների հանգեցնել՝ յուղ լցնելով կրակի վրա, ինչպես ասում է ժողովրդական խոսքը։ Բոլորս պետք է համբերությամբ պատվենք, սակայն և չհապաղենք պահանջելու, որպեզի ուժային կառույցները և Առողջապահության նախարարությունը հնարավորինս շուտ ներկայացնեն ծառայողական քննության արդյունքները։ Յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր է օր առաջ իմանալ, թե ինչպես է պատահել այդ ամենը՝ խիստ պատասխանատվության կանչելով բոլոր մեղավորներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ