Իտալացի լեգենդար մարզիչ Կառլո Անչելոտին պետք է մարզչական քննություն հանձնի։
Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Բանն այն է, որ Անչելոտիի մարզչական արտոնագրի ժամկետը լրացել է 2021 թվականի հունվարի 31-ին ու UEFA-ն պահանջել է մարզչից նոր քննություն հանձնել, որպեսզի նա հնարավորություն ունենա պաշտոնական հանդիպումների ժամանակ թիմի հետ դուրս գալ դաշտ ու տեղ զբաղեցնել պահեստայինների հանտվածում։
Նշենք, որ Անչելոտին մինչ այս 21 ակումբային տիտղոս է նվաճել։

