fbpx
Հասարակություն

Ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը․ ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։

Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։

Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։

Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն»։

https://www.facebook.com/usembarmenia/posts/10158613437952673?__cft__[0]=AZXPS4mtXVFId4Z52Jp-i_NmwhtoviioDIoHQIRCh6tHFsFYzGnGYe-VEsO373ff383BNAlfREuGUctMNwnRAI9e3D392qL5vFi3KFQkWeEyW1inCPI8tCPiVZOWMOF5mqHPovIXhcVESXBmI03rXejhi5FDhBEOV8O3qee0kxuNvg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ