Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ սահմանագոտու առանձին հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և շուրջ 70 կրակոց արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով և պատրաստ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները։

