Ուժեղացված ծառայություն․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 24 մեքենա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ապրիլի 30-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտողական կայքից։

Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 24 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Նշվում է, որ տրանսպորտային միջոցներից երկուսը շահագործվում էր ժամկետանց համարանիշերով, նույնքան մեքենա՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկը գտնվում էր հետախուզման մեջ, երկու վարորդ չուներ վարորդական իրավունքի վկայական։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև առանց համարանիշերի շահագործվող երկու մեքենա և երկու մոտոցիկլետ, որոնք ևս տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով շահագործվող չորս մեքենա։

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերված օրինախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։

Ամենաթարմ