Փաշինյանը խոսեց Գորիս-Կապանի հարցի մասին

Ամենադիտվածներ

Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսային և սահմանային վերահսկողություն սահմանելու մասին հարցին։

Նա նշեց, որ երեկ ոչ պաշտոնական ծանուցում են ստացել ադրբեջանական կողմից, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ից սկսած նրանք պատրաստվում են մաքսային ու անձնագրային վերահսկողություն սահմանել նաև ՀՀ քաղաքացիների և ավտոմեքենաների նկատմամբ։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից սկսած նման վերահսկողություն իրականացվում էր իրանական բեռնատարների պարագայում։

Խոսքն այստեղ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական հատվածի՝ Էյվազլիի և Չայզամի մասին է։

Վարչապետը նշեց, որ ծանուցումը ստանալուց հետո որոշում է կայացվել՝ ՀՀ քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր-M2 ավտոճանապարհով ու այս հատվածով իրականացնել երթևեկությունը։

Փաշինյանի խոսքով՝ այս պահին մեծ ծավալով ընթանում են այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքներ։

Ամենաթարմ