Չավուշօղլուի պահվածքը պետք է խիստ քննադատվի․ Ուրուգվայի նախագահ

Ամենադիտվածներ

Օրերս Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, երբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման նշանը ցույց տվեց մի խումբ հայերի, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում Թուրքիայի դեսպանատան առաջ, այդ դեպքին են անդրադարձել մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն։

Նրա խոսքերը մեջբերում է Deutsche Welle հեռուստաալիքը։

Ուրուգվայի ղեկավարն ասել է, որ այդ ժեստից հետո հայ համայնքը նեղացած է և դա ճիշտ է։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պահվածքը պետք է արժանան խիստ քննադատության։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ առևտրային հարցերում առաջխաղացումը դեռ չի նշանակում, որ պաշտոնական Մոնտեվիդեոն համաձայն է այդ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության հետ։

Ամենաթարմ