Ֆրանսիական ՊՍժ-ն լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսի ծառայություններով, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ռոդրիգոն փարիզյան գրանդի գլխավոր տրանսֆերային նպատակն է հաջորդ տարվա համար։ Սպասվում է, որ Լիգա 1-ի չեմպիոնները կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին 2025 թվականի ամռանը:
