Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է 2021/2022 մրցաշրջանը:
«Ինձ համար մրցաշրջանը կատարյալ էր, քանի որ մենք պայքարեցինք մինչև վերջ և պահպանեցինք մեր տեղը:
Մենք հաղթեցինք վերջին խաղում և դա մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ տարի խաղալ Իսպանիայի բարձրագույն առաջնությունում:
Այնքան լավ մրցաշրջան էր, շատ լավ թիմ ունենք: Պայքարեցինք մինչև վերջին պահը և արժանի ենք հանդես գալ Լա լիգայում»,- ասել է Հարոյանը:
🗣️ Haroyan: "Recordaré el partido de Vitoria durante toda mi vida" pic.twitter.com/Lbn3eJNDyG
— Cádiz Club de Fútbol (@Cadiz_CF) June 2, 2022

