Հունիսի 14-ին՝ ժամը 00։00-08։00-ն, փակ կլինի տրանսպորտային միջոցների համար Տաթև-Աղվանի ավտոճանապարհը

Հրապարակող՝

ճանապարհ

Ամենադիտվածներ

«Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ 37+500 կմ – 55+000 կմ հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ 51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ վերոնշյալ ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կկազմակերպվի Նորաշենիկ գյուղի մոտից դեպի Վերին Խոտանանի եկեղեցու մոտ դուրս եկող ճանապարհով։

Մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը արգելված է անվտանգության նկատառումներից ելնելով։

Ամենաթարմ