Գեղարքունիքի մարզի Գեղամասար խորացված համայնքի բնակիչները այսօր փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։
Հայտնի է, որ գյուղացիները բողոքում են, որ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում է նաև խմելու և ոռոգման ջրերը։