Պակիստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության և հարցերը բանակցությունների ճանապարհով լուծելու կոչ է արել:
Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ֆեյսալը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողություններն ուժգնացրել են Մերձավոր Արևելքում լարվածությունն ու բարդացրել անկայուն իրավիճակը:
Բացի դրանից` Ֆեյսալը նշել է, որ Իսլամաբադն ակնկալություններով` բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն, քանի որ մեկ սխալ քայլը կարող է լայնամասշտաբ հակամարտության հանգեցնել: