Պակիստանի և Աֆղանստանի միջև սրվող սահմանային բախումները

Հրապարակող՝

,

Պակիստանի և Աֆղանստանի միջև սրվող սահմանային բախումները

Ամենադիտվածներ

Պակիստանի և Աֆղանստանի միջև լարվածությունը վերջին ամիսներին էապես սրվել է, ինչը հանգեցրել է ռազմական ակտիվ գործողությունների։ Փետրվարի 27-ին Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին և Պակտիա, Քանդահար նահանգներին։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ երկու երկրների միջև ընթացող զինված բախումները վերածվել են «բաց պատերազմի», և որ Պակիստանի բանակը պատասխան հարվածներ է հասցնում աֆղանական ահաբեկչական խմբավորումների դեմ։ Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտնել է պատասխան գործողությունների մասին՝ նշելով, որ սպանվել է 10 պակիստանցի զինծառայող, իսկ 13 դիրք անցել է աֆղանական ուժերի վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ հարաբերությունների սրման հիմնական պատճառներից է դարձել Աֆղանստանի «Թալիբան» շարժման կողմից «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորման ապաստան տրամադրելը, որը տարիներ շարունակ պայքարում է Պակիստանի իշխանությունների դեմ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել բռնությունների աճի կապակցությամբ և կոչ արել երկու կողմերին պահպանել միջազգային իրավունքն ու առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության անվտանգությանը։

Ամենաթարմ