Պակիստանի իշխանություններն անորոշ ժամանակով դադարեցրել են Պակիստանի և Հնդկաստանի միջև Samjhota Express գնացքի շաբաթական երկու անգամ երթևեկությունը՝ կապված երկու երկրների հարաբերություններում լավածության աճի հետ: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել է Doon թերթը՝ վկայակոչելով Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը:
Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ գնացքը «(Պակիստանի) Լահոր (քաղաքի) և (Հնդկաստանի) Աթարի (քաղաքի) միջև երկուշաբթի և հինգշաբթի օրերին երթևեկությունը կվերսկսի այն բանից անմիջապես հետո, երբ կբարելավվի անվտանգության հետ կապված իրադրությունը»:
Ավելի վաղ Իսլամաբադում խոստացել էին, որ գնացքի չվացուցակում փոփոխություններ չեն լինի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: