fbpx
Հասարակություն

Կարծեցյալ փակուղուց դուրս գալու կարողություն ու հնարավորություն կա. Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Մե՞կ կյանք եք ապրում։ Եվ այդ մեկ կյանքն ուզում եք անվտա՞նգ ապրել։ Պարզ է։ Ու եթե դուք այս գրառումը տեսնելով՝ համակերպվելու եք, շարունակելու եք լուռ մնալ, ապա մեղքը ձեր վիզը, որ թույլ տվեցիք ձեզ դարձնեն առևտրի առարկա, ձեր տան մեջ անվտանգ ու պաշտպանված չզգալ, որ վտանգեն ձեր ու ձեր հարազատների կյանքն ու առողջությունը, որ փորձում են վերացնել մեր պետականությունը, որ սպանում, թալանում, կեղծում, ստում ու պատասխան չեն տալիս արածների համար։

Իմացեք, որ այլևս անվտանգ ապրել չեք կարող, քանի որ սահմանները փակ են կորոնավիրուսի պատճառով՝ փախչել չեք հասցնելու, իսկ թշնամին ի դեմս ոխերիմ դաշնակցի, թշնամական հարևանների, գործող իշխանությունների ու հանցավոր ընդդիմության վտանգում են բոլորիս կայնքերն ու հողերը, հանձնել են բարձրագույն արժեքները և համակերպվել են, որ խայտառակ համաձայնությունն այլընտրանք չունի։

Հիմա էլ ձեզ ու բոլորիս հրամցնում են, թե ոչինչ չի լինի փոխել և այդ հայտարարության դեմ գնալ չի կարելի, որովհետև դա կլինի Հայաստանի համար ինքնասպանություն։
Ես համոզված եմ, որ կա կարծեցյալ փակուղուց դուրս գալու կարողություն ու հնարավորություն և դա մեզ ինքնասպանության չի կարող տանել»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5049146411763879

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ