fbpx
Արցախ

ՌԴ-ի բժշկական ջոկատը օգնություն է ցուցաբերել Ասկերանի շրջանի ավելի քան 20 հիվանդի

ՌԴ պաշպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել:

Բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հեռավոր գյուղերում և շրջաններում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ:

Բրիգադները հագեցված են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն են տալիս հիվանդների ախտորոշումն իրականացնել տեղում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ