Երևան

Երևանի բազմաբնակարաններում փակվել է արդեն ավելի քան 3400 աղբատար․ քաղաքապետարան

Այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է նաև Երևանի բազմաբնակարան շենքերի աղբատարների հարցը։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասել է, որ մայրաքաղաքում աղբատարերի ընդհանուր թիվը 3691 է, որից փակ է 3436-ը։

Նրա խոսքով՝ դեռևս բա մնացած 255 աղբատարներից 226-ը բաժին է հասնում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններին։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ նշեց, որ թաղապետերը պետք է ավելի ակտիվորեն աշխատեն աղբատարերը փակելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ