Վրաստանից Ռուսաստան ճանապարհը Վերին Լարս անցակետով մերկասառույցի և ձյան պատճառով փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Գուդաուրի-Կոբի և Մլեթա-Գուդաուրի տեղամասերում անցուդարձը թույլատրված է մնացած փոխադրամիջոցների համար։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)