Ձախ կենտրոնամետ` Հեղափոխական-դեմոկրատական կուսակցության թեկնածու, գյուղատնտեսության նախկին նախարար, գործարար` Լաուրենտինո Կորտիսոն, ըստ նախանական տվյալների, հաղթել է Պանամայի նախագահի ընտրություններում՝ հավաքելով քաղաքացիների քվեների 33,07 տոկոսը: Այդ մասին մայիսի 5-ին հայտնել է հանրապետության Ընտրական տրիբունալի ներկայացուցիչը:
Քվեաթերթիկների ավելի քան 92 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքներով՝ Կորտիսոյին իր վստահության քվեն է տվել երկրի 617 հազարից ավելի քաղաքացի: Երկրորդ տեղն զբաղեցրել է «Դեմոկրատական փոփոխություններ» լիբերալ կուսակցության թեկնածու Ռոմուլո Ռուն. նա ունի 580 հազարից ավելի քվե, շուրջ 31,07 տոկոս: Ընտրական տրիբունալում նշել են, որ արդյունքն «անդառնալի միտում ունի»: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 73 տոկոս:
Նախագահական ընտրարշավին մասնակցում է յոթ հավակնորդ, պետության ղեկավարն ընտրվում է ընդհանուր ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարով, հաղորդում է ՏԱՍՍ գործկալությունը: