Պանդեմիան մերկացրել է աղքատ երկրների ծանր դրությունը. Հռոմի պապ

Ամենադիտվածներ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի և պատվաստանյութերի մասին:


Պապը հայտարարել է, որ հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն:

«Ցավալի կլինի, եթե հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն կամ եթե պատվաստանյութը այս կամ այն ազգին հասանելի լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին»,-ասել է նա:

Հռոմի պապը նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան մերկացրել է աղքատ երկրների ծանր դրությունը և անհավասարությունը ավելի նկատելի է դարձել աշխարհում:


«Պոնտիֆիկոսը կարծում է, որ մի կողմից անհրաժեշտ է դեղամիջոց գտնել վիրուսի դեմ, որն աշխարհին ոտքի կհանի, մյուս կողմից՝ պետք է բուժվի սոցիալական անարդարությունը, հնարավորությունների անհավասարությունը, մարգինալացումն ու թույլերի պաշտպանության բացակայությունը»,-ասել է նա:

Այս մասին հաղորդում AP-ը:

Ամենաթարմ