Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հատել է 4 միլիոնի սահմանը:
Պանդեմիայի զոհ է դարձել 279,279 հազար մարդ, իսկ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 47,687-ը:
Ընդհնաուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարել և ապաքինվել է 1,425,105 հազար մարդ:
Աշխարհում հաստատված դեպքերի, մահվան և առողջացման դեպքերի թվով առաջատար է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ այսօր` մայիսի 10-ին արձանագրվել է 19,496 նոր դեպք և մահացել է 1,208 մարդ: Երկրում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1,343,281 հազար է, իսկ մահացածների թիվը 79,823 է:
Գլխավոր հնգյակում է գտնվում նաև Ռուսաստանը, որտեղ յուրաքանչյուր օր 10 հազար և ավելի դեպքեր են հաստատվում:
Այժմ երկրում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 198,676 դեպք, որոնցից առողջացել է 31,916-ը և մահացել 1,827 մարդ:
Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: