«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան, ազգային թիմի թեկնածու Աղվան Պապիկյանի հետ, հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Հայաստանում 26-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Փյունիկում» և «Ուլիսում»: Պապիկյանը երկար տարիներ հանդես է եկել Լեհաստանում` պաշտպանելով տեղի «Լոձ», «Բելխատով», «Ռակով» և «Օլիմպիա» ակումբների գույները:
Ֆուտբոլիստը ներկայացրել է Մ-17, Մ-19, Մ-21 և ազգային հավաքականները:
Պապիկյանը 26 տարեկան է։

