Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ամենադիտվածներ

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին:

«Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ