Երեկ՝ հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
- Զորամասերում անցկացվել են զորացրման արարողություններ
- Եթե կենտրոնանանք Game Changer զինատեսակներ մշակելու վրա, կապ չի ունենա, թե ինչ տերություն է կանգնած մեր առաջ, ցխելու ենք․ Մարտիրոսյան
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համալսարանի գործունեությունը մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում։
Սուրեն Պապիկյանը նաև շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական պրոցեսի կազմակերպման առանձնահատկություններին և ուսումնական ծրագրերին, տվել հանձնարարականներ», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։