ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
«Հոկտեմբերի 11-18-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 951 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 215 տրանսպորտային միջոց։
- Դեղատների վրա ավազակային հարձակում իրականացնողը կին է եղել․ ՀՀ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունը հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 105, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 183 անձ։ 90 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ առանց համարանիշերի, 11-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ փոխարինված համարանիշերով, 238-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 32 անձի և հայտնաբերել 2 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։