ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտնում է, որ մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի և մարզերի հերթապահ մանկապարտեզներում՝ ուղղված ՀՀ պարետի կողմից սահմանած հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
«Կրթության տեսչական մարմինը Վանաձորում իրականացրած ստուգայցերի ընթացքում սահմանած նորմերի պահպանման նկատմամբ խախտումներ է արձանագրել: Այդ հիմքով ՀՀ պարետին առաջարկություն է ներկայացրել՝ կասեցնելու Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը: Արդյունքում, ՀՀ պարետի 23 հուլիսի, 2020թ.-ի N 210-Ա որոշմամբ՝ 5 օրով արգելվել է վերոնշյալ մանկապարտեզի գործունեությունը:
Այսօր տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցեր են իրականացրել նաև մայրաքաղաքում գործող հերթապահ մանկապարտեզներում: Արտակարգ դրության պայմաններում նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը վերսկսելուց հետո մշտադիտարկումների դինամիկան ցույց է տալիս, որ հաստատություններում խախտումների թիվը նվազում է: Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տալիս են ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու առկա թերությունների շտկման ուղղությամբ:
Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը շարունակական են, իսկ ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: Տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոններն ու հետևել ՀՀ պարետի ցուցումներին»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/eibarmenia/posts/761370501300717?__xts__[0]=68.ARCvm2oOcOEXfGR3xyQIJkI4LG__dL3XO8JLkXbazfwbs5CPlkLtjqSFoQVzE4SWGqtCqdaZmG7sVup1q4iN3RzydNEDxB78cOZS4-WNmY6DnsbA0hHhdKGwRADcRZ2LLHpqXJJ9PTnJVkpNCbL7mk8skcrTSu_lZDl4o922LfqWW_GRrYffMTQBbOxr4jRND1z1yuTXXpAt4Sz-2CH76BEiY72XRt52B6rIXgJi7_33kgT8aFNzNOMQB7jzEwNFGZ-mZfLIeAISWJ1tsTxNA_JeMQjm2CaLaKGDs_CSL22o2xOZ8YBM-A0qrMD70BkfYG-sljggr4DH22UQW6hBSLs&__tn__=-R
