44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երկու բժիշկներ պարգևատրվել են

Ամենադիտվածներ

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երկու բժիշկներ պարգևատրվել են

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երկու բժիշկներ պարգևատրվել են Կոտայքի մարզպետի կողմից: Այս մասին հայտնել է մարզպետարանի Facebook-ի էջը:

«ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից պարգևատրման են արժանացել բժիշկներ՝ Գևորգ Վարդանյանն ու Նովլետ Զարդարյանը։

Անգնահատելի է թիկունքը մշտապես պահող և զինվորի կողքին գտնվող մեր բժիշկների սխրանքները, ովքեր իրենց ուսերին են կրում կյանքերի փրկության պատասխանատվությունը:

Բարի ծառայություն՝ զինվորական և Հիպոկրատի երդման ներքո»,- ասվում է գրառման մեջ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ