fbpx
Սպորտ

Փարիզ-2024-ի կազմկոմիտեն աջակցություն է հայտնել ճապոնացիներին

Oլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու՝ միջազգային օլիմպիական կոմիտեի և Ճապոնիայի կառավարության համատեղ որոշումը ողջունել է «Փարիզ-2024» ամառային մարզահանդեսի կազմկոմիտեն։

Նշվում է, որ այդ կազմակերպությունները հայտնվելով աննախադեպ և չափազանց բարդ իրավիճակում, ընտրել են, ըստ էության, միակ ճիշտ ելքը։ Հետաձգել համաշխարհային մարզական միջոցառումը ՝ բարդ որոշում էր։ Դա մարդկությանը ստիպում է ավելի ուժեղ լինել, հաղթահարել անկանխատեսելի ծանր իրավիճակները։

Ի նշան համերաշխության փարիզցիները պատրաստ են կանգնել ճապոնացիների կողքին և ապահովել լիակատար աջակցություն։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ