fbpx
Աշխարհ

Փարիզում մայիսմեկյան տոնակատարությունից առաջ 14 մարդ է բերման ենթարկվել

Ֆրանսիայի իրավապահ մարմինները մայիսմեկյան տոնակատարությունից առաջ Փարիզում բերման են ենթարկել 14 մարդու, հաղորդում է BFMTV-ն:

Ոստիկանությունը 11 մարդու բերման է ենթարկել Փարիզի մետրոյի կայարաններից մեկի մոտ, իրավապահները խուզարկել են մեքենաները և դրանցում հակագազեր են հայտնաբերվել:

Նշվում է, որ Իսպանիայի 3 քաղաքացի էլ բերման է ենթարկվել առավոտյան. նրանց մոտ հայտնաբերվել է 2 բենզինի տարա, դանակներ, 3 գազի բալոն և այլ վտանգավոր գործիքներ:

Նախօրեին ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկություններ էին հրապարակել, որ Փարիզում մայիսմեկյան ցույցերին մասնակցելու են 1500-2000 արմատական տրամադրություններ ունեցողներ, որոնց նաև անվանում են Black blog:

Երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարն այս առիթով հայտարարել է, որ այդ օրը Ֆրանսիայում կարգուկանոնը կապահովի մոտ 7,4 հազար ոստիկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ