Փառք ու պատիվ տղաներին, որ նվիրվեցինք խաղին ու կարողացան ցանկալի արդյունք գրանցել․ Բիչախչյան

Ամենադիտվածներ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Ֆեհերվար» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մամուլի ասուլիսը:

Բիչախչյանը ասել է, որ առաջին խաղից հետո ասել է՝ ամեն ինչ որոշվել է Գյումրիում։

«Քանի որ ՈւԵՖԱ-ն փոխել է արտագնա խաղի գոլի օրենքը, այդ պատճառով կողմերի շանսերը հավասար էին: Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Փառք ու պատիվ տղաներին, որ նվիրվեցինք խաղին ու կարողացան ցանկալի արդյունք գրանցել ու անցնել հաջորդ փուլ:

Մրցակիցը շատ լավ թիմ էր, որակյալ խաղացողներով: Մենք գիտենք , որ մեկ վայրկյան ազատություն տալու դեպքում մեզ անախորժություններ են պատճառելու, բայց պահեցինք կարգապահությունն ու կարողացանք անցնել հաջորդ փուլ»,-ասալ է Բիչախչյանը:

Ամենաթարմ