fbpx
Աշխարհ

Պարսից ծոցի տարածաշրջանը պատերազմի ու խաղաղության խաչմերուկում է․ Սի Ծինփին

Պարսից ծոցի տարածաշրջանը «պատերազմի և խաղաղության խաչներուկում» է, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ հանդարտության ու զսպվածության կոչ անելով։ Այս մասին հաղորդում է Xinhua-ն:

Օսակայում G20 գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը «մշտապես խաղաղության կողմնակիցն է և հակազդում է պատերազմին». «Բոլոր կողմերը պետք պահպանեն հանդարտություն ու զսպվածություն դրսևորեն, ապրապնդեն երկխոսությունն ու խորհրդակցությունները և համատեղ ապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»:

Պարսից ծոցում լարվածությունն աճել է այն բանից հետո, որբ Վաշինգտոնն Իրանին մեղադրել էր 6 լցանավերի վրա հարձակման մեջ: Թեհրանը մեղադրանքները հերքում է:

Անցյալ շաբաթ Իրանը խփել էր ամերիկյան անօդաչուն, որը, նրա պնդմամբ, խախտել էր երկրի օդային տարածքը: Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ անօդաչուն միջազգային տարածքում է եղել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսել էր Իրանին օդային հարվածներ հասցնել, այնուհետև վերջին պահին հրամանը չեղարկել էր:

Անցյալ շաբաթ Չինաստանի ԱԳ նախարարը զգուշացրել էր, որ աշխարհը Մերձավոր Արևելքում չպետք է բացի «Պանդորայի արկղը»՝ դատապարտելով Իրանի վրա գործադրվող ԱՄՆ ճնշումը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ