fbpx
Կառավարություն

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց

Կառավարության որոշմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Այն հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ