ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։
Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։
Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի՝ նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։
Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ»։
https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/3142563112529018?__cft__[0]=AZWUZWJEETuzsKDIV-zAEv1Raz2uEMOApyHbCP5QtfuXO7bduCu5NMM0AY5CBwIxbbAJoMH0j6Gg0QwVUEVXNUzXBMYyUAxzHE21bwTo0V3ljGlSxBY-0CfBN9U0ZUAhjbCib06nwu_7fNjAWai31oLAScxSoJx0W5erfjJS2FsOKw&__tn__=%2CO%2CP-R

