Պարզ չէ, թե իշխանության որ թևից ով է այս մեխանիզմի մշակման պատասխանատուն. Մարուքյանը՝ վեթինգի մասին

Հրապարակող՝

«Եկել է ժամանակը վերջ դնելու տարատեսակ աճպարարություններին»,-Էդմոն Մարուքյան

Ամենադիտվածներ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է վեթինգի վերաբերյալ նախատեսվող օրենքի նախագծի քննարկման հարցին:

«Վեթինգի մասին

Վեթինգի վերաբերյալ հայեցակարգի, ապա օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ առաջարկ «Լուսավոր Հայաստան»-ն այդպես էլ մինչ օրս չի ստացել։ Մինչ այժմ էլ պարզ չէ, թե իշխանության որ թևից ով է այս մեխանիզմի մշակման պատասխանատուն։

Մենք հասկանում ենք, որ խնդիրը չափազանց կարևոր է ու հրատապ։

Նույնքան էական է, որ այդ քննարկումները, հնարավոր բացասական և անկանխատեսելի հեռանկարից խուսափելու համար, տեղի ունենան բարձր պրոֆեսիոնալիզմի և համախոհության մթնոլորտում ու միջավայրում։

«Լուսավոր Հայաստան»-ը միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ ձեռնամուխ է եղել վեթինգի վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանը և պատրաստ է իր ներդրումն ունենալ խորհրդարանում վեթինգի վերաբերյալ հայեցակարգի ու օրենքի նախագծի առավել լայն և ընդգրկուն ձևաչափով քննարկման գործում՝ անհրաժեշտ որակ և արդյունավետություն ապահովելու համար»։

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/2732500413488335?__xts__[0]=68.ARDYCkxM3A6OyClf7HLzZr9MGSESENvzO5Dx0i-NDPLNgM498DVFViki8Ge7srRtWkiq7-c31mK6J2M7fdIJvDmwPCVzeuqbgnMnc5l-mCMbCt7lVJDgjRT9s6HoiCdWxGtrxQ-8ayXkgh3OdpInjJf7pNZOcZkB9FCbhPBB44eru4_rSr47tyT7yvKiPLnsIPWvzsSXwT7hISyTuPuAru7bKV2pNtLQrI0cfSTrJ5lZhkhgKllA-LmdYoOEfwGlYIHS5FINKkcZzffg5ztJAvZ7xmoGtha8dWxYl-IYnKTVboomxyS9SQDBqfEEDOqlviBqr9fEgwxq1k3wTBoUww&__tn__=-R

Ամենաթարմ