ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանը կարևորեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց համար սահմանված վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու գործընթացում մեխանիզմների պարզեցումը: Նա նշեց՝ գումար վճարելու հետ կապված խնդիր է առաջանում՝ նոտարով հաստատում, որևէ անձի կողմից երաշխավորում և այլն:
Հարցի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը շեշտեց՝ քանի որ խոսքը քրեական պատասխանատվությունից ազատելու գործընթացի մասին է, պարզեցված համակարգերն այնքան էլ կիրառելի չեն, սակայն խոստացավ, որ հնարավոր է՝ քննեն, հասկանան, թե ինչ կարելի է անել, որ գոնե մինչև 2019 թ. դեկտեմբեր պարզեցված ընթացակարգով լինի:
«Քրեական պատասխանատվության հետ կապված խնդիր է սա, քրգործերը կարճվում են օրենքով սահմանված ընթացակարգերով»,- ասաց նա: