fbpx
Խորհրդարան

Բուհերի կողմից ուսման վարձի թանկացման հարց չի բարձրացվել․ Հայրապետյան

Ազգային ժողովում առավոտյան տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո ընդդիմության պատգամավորների երկու առաջարկ դրական մոտեցմամբ քննարկման արժանացան խորհրդարանում, ինչից հետո «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ մեծամասնությունը ողջունելու և խրախուսելու է ընդդիմության այն առաջարկները, որոնք բխում են ՀՀ քաղաքացու շահերից։

Հայրապետյանի խոսքով՝ մտահոգություններ նույնպես եղել են, մասնավորապես Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է ուսանողներին հնարավորություն տալ իրենց բուհերի ուսման վարձերը վճարել ամիս-ամիս։ Այդ մտահոգություններից մեկը վերաբերել է բուհերի ինքնավարությանը խոչընդոտելուն, մյուսը՝ ֆինանսական հարցերին։ Բայց Հայրապետյանը պնդում է, որ քանի որ այս նախաձեռնությունը ուսանողակենտրոն է, այն ընդունելի է իրենց համար։

Ինչ վերաբերում է նրան, որ Ուրիխանյանի նախագիծը կարող է բուհերում ուսման վարձի բարձրացման հանգեցնել, Հայրապետյանն ասաց, որ բուհերի կողմից նման հայտարարություններ չեն եղել, և եթե հետագայում նման նախաձեռնություն լինի, պետք է հարց տան՝ ինչո՞ւ բուհերը նախապես չեն խոսել այդ մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ