Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրևների պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը։
Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
- Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ձևավորված հարաբերությունները. Փաշինյան
- Չեմ ուզում, որ գնաք երբեմն ոչինչ չտվող դիպլոմների ետևից, ուզում եմ գնաք առաքելության ետևից․ Փաշինյանը՝ շրջանավարտներին
Ցավով տեղեկացա Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի և անհետ կորածների մասին:
Վշտակցելով Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Բրազիլիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: