Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

Հրապարակող՝

zinvac uger

Ամենադիտվածներ

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։ Փաշինյանը պատասխանել է նաև ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։
Հուսանք, որ նման հանդիպումները միայն դրականորեն կազդեն ՀՀ Զինված ուժերի գործունեության վրա։

Ամենաթարմ